19 Մարտ 2020 | 12:34
Ունենք տեղական ձվի, կարտոֆիլի, կաթի, տավարի ու ոչխարի մսի բավարար արտադրություն. Էկոնոմիկայի նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց գյուղատնտեսական այդ ապրանքատեսակները, որոնց տեղական արտադրությունն ավելին է, քան Հայաստանում սպառման պահանջը: «Դրանք են՝ կարտոֆիլը, բոլոր բանջարաբոստանային կուլտուրաները, մրգերը և հատապտուղները, ձուն, կաթը, տավարի, ոչխարի և այծի միսը, ձուկը, պանիրը և պտուղ-բանջարեղենային բոլոր պահածոները»,- թվարկեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: