Կա ջենթլմենական համաձայնություն, որ փակ հանդիպման մանրամասները չներկայացվեն. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 16:10
Աշխարհի առաջին ռակետը հակառեկորդ է սահմանել
24.11.2026 | 16:02
Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT
24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
24.11.2026 | 15:10
Փաշինյանը հայցեր է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ // Լատվիան կարող է փակել ՌԴ-ի հետ սահմանները․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 15:03
«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին
24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հրավերը կառավարության կողմից է եղել, հանդիպման օրակարգում Արցախի հարցն է և ռազմական գործողությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում կառավարությունում արտախորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպումից առաջ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ կուսակցությունների առաջարկը շատերը համարում են հակասահմանադրական, արդյոք վարչապետին դիմելուց առաջ ուսումնասիրե՞լ են՝ սահմանադրությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ: Մեղադրողները կամ ուշադիր չեն ընթերցել 16 կուսակցությունների տեքստը, կամ միգուցե ունեն այլ նպատակներ: Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաններ չենք էլ ակնկալում»:

Հարցին՝ առաջարկը պնդելո՞ւ եք այսօր, նա պատասխանեց, որ փակ հանդիպում է և մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում. «Կա ջենթլմենական համաձայնություն, որ փակ հանդիպման մանրամասներ չենք ներկայացնում: Այսօր բոլորիս խնդիրը Արցախն է, մեր ժողովրդի անվտանգությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: