Հակասահմանադրական, թե անհրաժեշտ․ կարծիքներ՝ օպերատիվ շտաբ ստեղծելու՝ 13 կուսակցությունների առաջարկի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օպերատիվ շտաբ ստեղծելու և այդ հատուկ մարմնին որոշումներ ընդունելու իրավասություններով օժտելու՝ 13 կուսակցությունների պահանջը հակասահմանադրական է, կարծում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Կառավարությանը նման առաջարկով դիմած կուսակցությունների թվում են ՀՅԴ-ն, Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», «Ժառանգություն»-ը և այլն։ Կուսակցությունները նաև պահանջում են, որ որոշումներ կայացնող շտաբի անդամ լինեն Հայաստանի և Արցախի նախկին և գործող նախագահները, վարչապետները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձինք: Ստացվում է՝ եթե ստեղծվի այդ շտաբը, ապա նույն սեղանի շուրջ նստելու են Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և այլք:

Հովիկ Աղազարյանը մատնանշում է այն անձանց և ինստիտուտները, որոնք Սահմանադրությամբ լիազորված են ռազմական դրության ընթացքում կառավարել երկիրը: Միևնույն ժամանակ, նա ընդունելի է համարում նախկին պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդատվական մարմնի ձևավորումը։

13 կուսակցությունների առաջարկին հրապարակային արձագանքել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խորը մտահոգությամբ»,- ասել է Տեր-Պետրոսյանը։

1998-1999 թվականներին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Դարբինյանը 13 կուսակցությունների առաջարկությունը համարել է անտեղի և վնասակար: Նա նշել է՝ երկիրն ունի ղեկավար, որն ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակի համար:

Իսկ ահա ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, որը նաև նախաձեռնության համահեղինակներից է, այս շրջանում օպերատիվ շտաբի առկայությունն անհրաժեշտություն է համարում: Նա որպես հիմնավորում նշում է Հայաստանի և Արցախի ղեկավարների այն հայտարարությունները, որ օրհասական իրավիճակում ենք գտնվում:

Նախկին վարչապետին զարմացրել են նախաձեռնության մասին իշխանական շրջանակներից հնչող այն մեսիջները, որ սա սահմանադրական  կարգի տապալման փորձ է: Խոսրով Հարությունյանը չի բացառում, որ հնարավոր է՝ իրավական առումով բացեր լինեն, սակայն կարծում է՝ քննարկումների արդյունքում կկարգավորվեն:

Գաղափարը ողջունելի է, բայց ընտրված մեխանիզմներն են վտանգավոր, Factor TV-ի հետ զրույցում 13 կուսակցությունների առաջարկի մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ պատերազմական օրերին պետությունը բոլոր ռեսուրներն օգտագործում է, և ցանկալի կլինի, որ պետական կառավարման ոլորտում մեծ փորձ ունեցող նախկին պաշտոնյաների պոտենցիալը ևս օգտագործվի: Արմեն Բաղդասարյանը, սակայն, ասում է՝ անհասկանալի է, թե ինչու են նախկին պաշտոնյաներն իրենց պոտենցիալ օգնության դիմաց իշխանական ինչ-որ լծակներ պահանջում:

Կառավարությունը կուսակցությունների առաջարկությունը ո՛չ ընդունել, ո՛չ էլ մերժել է: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն առաջարկի հնչեցումից ժամեր անց  Factor TV-ին փոխանցեց՝ կուսակցությունների առաջարկը Կառավարությունում ի գիտություն են ընդունել, ըստ անհրաժեշտության՝ հայտարարություն կանեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան