23 Ապրիլ 2020 | 15:04
Հարկային արձակուրդի հարցը կարող է քննարկվել՝ ելնելով դեպքերի զարգացումից․ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կառավարությունում չեն քննարկվում հարկային այնպիսի արտոնություններ, որոնք իրենցից ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Հարցին՝ արդյո՞ք հարկային արտոնություններ կտրվեն մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողներին, այսինքն՝ նրանց, ովքեր այս ընթացքում չեն աշխատել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, չեն ունենալու հարկային պարտավորություններ։ …