30 Մարտ 2020 | 13:32
Վարսավիրանոցների, խանութների, հյուրանոցների և այլ ոլորտների աշխատակիցները 68 հազար դրամ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Խոսքը, մասնավորապես, հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայությունների մասին է, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի …