ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Փոքրիկ անվավոր կրպակները խանգարում են մեքենաների շարժը և հիվանդություններ տարածում․ Անահիտ Թարխանյան

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայ ժողովուրդը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ հերթական անգամ հայտնվեց փակուղում, այնպիսի իրավիճակում, որ չկողմնորոշվեց՝ ինչպես ճիշտ վարվել։ Ինձ համար վիճելի է հարցը՝ այս իշխանությունն իսկապե՞ս ընտրվել է, թե՞ թվեր են «նկարել»»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Խոսելով հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին՝ տիկին Թարխանյանը նշում է․ «Այսօր հետևում եմ, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում քաղաքական ուժեր, որոնք չեն անցել խորհրդարան։ Այդ ուժերի առաջնորդները սեղմում են նրա ձեռքը, և հասկանում եմ, որ մարդիկ, որոնց ես վստահում էի, իրականում մեծ խաղի մասնակից էին։ Իհարկե, դա ցավալի է»։

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև Երևան քաղաքին առնչվող քաղաքաշինական և առողջապահական մի շարք խնդիրների։

«Խնդիրներից մեկն այն է, որ բազալտի արտադրամասերն աշխատում են Երևանի ողջ պարագծով, բազալտը սղոցվում է և փոշին տարածվում քաղաքով, օդում միշտ փոշի կա․ դա մեծ հարված է երևանցիների առողջությանը։ Մյուս խնդիրը կապված է կանաչապատման հետ․ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու Դավթաշենում կամ Նոր Նորքում կարող ենք ունենալ խնամված կանաչ գոտիներ, բայց, օրինակ, Արաբկիրում՝ ոչ։ Ես գիտեմ, որ քաղաքապետարանը կանաչապատման համար հավասար գումարներ է տրամադրում վարչական շրջաններին, բայց հարց է ծագում՝ արդյո՞ք այդ գումարները տեղին են ծախսվում»,- նշում է Անահիտ Թարխանյանը։

Ճարտարապետի խոսքով՝ մայրաքաղաքի կենտրոնի ծառերի զգալի մասը հիվանդ է, վնասված և չի ջրվում։

Մյուս խնդիրը, որ մատնանշում է մեր զրուցակիցը, առնչվում է մայրաքաղաքի փոքրիկ անվավոր կրպակներին․

«Դրանք խանգարում են մեքենաների շարժին, տեղակայված են հենց կենտրոնում և զբոսաշրջիկների մոտ ձևավորում են մեր քաղաքի մասին նախնական պատկերացումներ։ Միաժամանակ, այդ կրպակները նպաստավոր պայմաններ են ստեղծում հիվանդությունների, այդ թվում՝ քովիդի տարածման համար։ Դրանք կարելի էր հանդուրժել 1990-ականներին, բայց ո՛չ այսօր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան