18 Մարտ 2022 | 18:02
Մինչև ո՞ւր կաճեն գները․ ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը՝ վարկի տոկոսների բարձրացումը խթանելով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում պարենային ապրանքների դեֆիցիտ չի սպասվում, բայց գները կաճեն․ Այս կանխատեսումները պայմանավորված են կորոնավիրուսային ճգնաժամով, ռուս-ուկրաինական պատերազմով, ինչպես նաև էներգակիրների թանկացմամբ։ «Այո, պարենի գներն աճում են, ձեթի գները թանկանում են, ամբողջ աշխարհում են թանկանում։ ՀՀ-ում, ի տարբերություն այլ երկրների, շատ ավելի էժան է գինը»,- նշում է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ևս նշում …