17 Մարտ 2023 | 14:37
Աբովյան ՔԿՀ-ում կալանավորված մոր հետ 2-3 տարեկան երեխա կա, ևս մի կալանավորված կին հղի է. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2022թ․ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել ՔԿՀ-ներում, բայց անելիքները շատ-շատ են։ Այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նախարարը ներկայացրեց իրականացված աշխատանքները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը, դիմելով նախարարին, հետաքրքրվեց, թե ՔԿՀ-ներում կանանց՝ մայրերի հետ քանի մանկահասական երեխա կա, և ինչ է անում Կառավարությունն …