Տրանսգենդեր մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերի կանանց մրցումներին
Տրանսգենդեր մարզիկներն այլևս չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերի կանանց մրցումներին, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2028թ․ Լոս Անջելեսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերից ու չի ունենա հետադարձ ուժ։ Կանանց մրցումներին մասնակցելու համար մարզիկները պետք է հաստատեն իրենց սեռը գենետիկական թեստով։ ՄՕԿ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ բացառություն կկատարվի սեռական զարգացման խանգարումներ ունեցող մարզիկների հազվագյուտ դեպքերի համար։
«Այն մարզիկները, որոնց SRY գենի թեստի պատասխանը կլինի բացասական, մշտապես իրավունք ունեն մրցելու կանանց կատեգորիայում»,- հայտարարել է ՄՕԿ-ը։