«Ավետարան, որի ճամփան նման է հայերի ճակատագրին»․ միջնադարյան ձեռագրի ոդիսականը

Լուրեր

25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սկևռայի Ավետարանը՝ 12-րդ դարի հայկական ձեռագիրը, ուշագրավ ուղի է անցել՝ Կիլիկիայի հայկական թագավորության ափերից մինչև ժամանակակից Լեհաստան, այն անգամ անհետացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թոհուբուհում, հետո 20-րդ դարի վերջին գրեթե պատահաբար հայտնաբերվել է, կրկին անհետացել, ապա «վերածնվել»։ Այս մասին է պատմում հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմը, որն այսօր ցուցադրվեց Մատենադարանում։

Այն ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի՝ 5 տարվա հետաքննական աշխատանքի արդյունքն է և բացահայտում է արժեքավոր ձեռագրի ոդիսականը։ Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ լրագրողների հետ հանդիպում, որի շրջանակում ցուցադրվեց Սկևռայի Ավետարանի բացառիկ կրկնօրինակը՝ ֆաքսիմիլ։

«Սա այն եզակի դեպքերից է, երբ վստահ կարելի է ասել, որ բնօրինակը հուսալի ձեռքերում է, իսկ դրա բացառիկ կրկնօրինակը՝ Մատենադարանում։ Շատ կարևոր է, որ այս կարևոր պատմական անցքն էկրանավորվել է, և այսօր ծնունդ է առել մի ֆիլմ, որը մեր մշակույթի արձանագրումն է, մեր պատմության վավերագրումը»,- նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ի դեպ, վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Լեհաստան և եղել էր Լեհաստանի ազգային գրադարանում, որտեղ էլ պահվում է Սկևռայի Ավետարանի բնօրինակը։

Թեմայի շուրջ Լեհաստանում քննարկումներ է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շեշտեց, որ որպես հայերեն ձեռագրերի մայր կառույց, չէին կարող անտարբեր անցնել հայերեն ձեռագրերի հանրայնացման հանդեպ․

«Ձեռագրական ժառանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը լուծում է նաև այդ ժառանգության անվտանգության խնդիրը։ Այն, ինչ վերաբերում է հայերեն ձեռագրերի հանրայնացմանը, դրանց գիտական հետազոտմանն ու վերականգնմանը, մեր կառույցի գիտական առաջնահերթություններից է»։

Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, որը զբաղվում է «Սկևռայի Ավետարան»-ի հետազոտմամբ, նշեց, որ համալսարանի գործընկերներն են ոգեշնչել իրեն զբաղվել այդ գործով․

«Ավետարանը նման է այն հայերի ճակատագրին, որոնք իրենց կյանքը կապել են Լեհաստանի հետ․․․Այն սկիզբ է առել Կիլիկիայից, հետո հայտնվել է Ղրիմում, Լվովում, Կրակովում, Գնեզնոյում, իսկ այժմ Վարշավայում է»։

Ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը, որը նաև սցենարի հեղինակ և համարտադրող է, ևս այն համոզման է, որ ֆիլմի դրամատիկ ուղին շատ նման է հայ ժողովրդի ճակատագրին․

«Ֆիլմը նկարահանելու ցանկություն առաջացավ, երբ Լեհաստանում ապրելիս զգացի, որ դուստրս կարող է բախվել ձուլման վտանգի։ Վճռեցի պատմել նրան իր արմատների մասին»։

«Սկևռայի Ավետարանի ճակատագիրն ինչ-որ չափով ներկայացնում է Լեհաստանի հայկական համայնքի պատմությունը, ինչը ձեռագրի ուղին դարձնում է ավելի քան խորհրդանշական»,- նշվում է ֆիլմի նկարագրության մեջ։

Ֆիլմի հեղինակները փնտրում և գտնում են ձեռագրի ճանապարհին հայտնված վկաներին՝ նրանց, ովքեր առանցքային դեր են խաղացել հայկական ձեռագրի հայտնաբերման և փրկության գործում, և որոնց կյանքում էլ այս բացառիկ ձեռագիրը թողել է իր անջնջելի հետքը։

«Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակներն են՝ Ալեքսանդրա Մայջինսկան, Վահրամ Մխիթարյանը, օպերատորը Վահրամ Մխիթարյանն է, պրոդյուսերներն են՝ Վահրամ Մխիթարյանը, Ալեքսանդրա Մայջինսկան, Ծովինար Սողոմոնյանը։

Աննա Բաբաջանյան