Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով

Լուրեր

24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
Բոլորը

«Երգը հանուն առողջ սերնդի»․ այս խորագիրն է կրում համերգ-դրամահավաքների շարքը, որը նախաձեռնել է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին։ Համերգներից գոյացած հասույթը կուղղվի նրա որդու՝ Անդրեաս Արծրունու բուժմանը Գերմանիայում։

«Գիտեք՝ յուրաքանչյուր ընտանիքում կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ոչ միայն հարազատների ու ընկերների, այլև ավելի լայն շրջապատի աջակցությունը։ Այսօր նման աջակցության կարիք ունի նաև իմ ընտանիքը։ Եվ այս անգամ ես դիմում եմ ձեզ՝ իմ հանդիսատեսին․․․ Ձեր ներկայությունն ու աջակցությունը կօգնեն մեզ հաղթահարելու մեր առջև ծառացած նյութական դժվարությունները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Արծրունին։

Անդրանիկ երեկոն տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 19:30-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում։

«Տոմսերը կարող եք գնել թատրոնի տոմսարկղից կամ այստեղ
Իսկ դրամական աջակցության համար’
ARARATBANK-ի հաշվեհամարը’
1510057900939000 AMD
1510041906839001 USD
Վահան Արծրունի, Vahan Artsruni, նշելով “նվիրատվություն”
և քարտից քարտ փոխանցելու համար’
5220 6510 1481 7806 Vahan Artsruni
card to card տարբերակը կարող է ժամանակավոր սահմանափակվել , քանի որ օրական 30 փոխանցումից ավել բանկը չի կատարում’ 1510057900939000 հաշվեհամարին փոխանցելու տարբերակը նման սահմանափակում չունի»,- գրել է Արծրունին։

Աննա Բաբաջանյան