ՌԴ-ն ՀՀ-ին խեղդելու հնարավորություն ունի՝ 102-րդ բազան դեռ այստեղ է, իսկ Փաշինյանն ասաց՝ միտք չունի դուրս բերելու․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.03.2026 | 23:33
«Դա ձեզ համար Ուինսթոն Չերչիլը չէ». Թրամփը հայտարարել է, որ հատկապես դժգոհ է Մեծ Բրիտանիայի արձագանքից
03.03.2026 | 23:24
Թրամփը հայտարարել է, որ ինքն է դրդել Իսրայելին հարվածել Իրանին
03.03.2026 | 23:16
Հունաստանում ձերբակալել է ադրբեջանական ծագմամբ Վրաստանի քաղաքացի՝ ամերիկյան USS Gerald Ford ավիակիրն ու բազաները լրտեսելու կասկածանքով
03.03.2026 | 23:01
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կարող է դառնալ Իրանի թիրախը. ԶԼՄ-ներ
03.03.2026 | 22:51
Թրամփը հայտարարել է Իսպանիայի դեմ առևտրային ամբողջական բոյկոտ
03.03.2026 | 22:48
Վենեսուելայի օրինակով՝ այս իրավիճակը չի կարող բերել դատապարտման և աջակցության միջև  ընտրության՝ անկախ Թեհրանում ռեժիմի ղեկավարությունից. ԵԽ գլխավոր քարտուղար 
03.03.2026 | 22:36
«Ռոսատոմ»-ը կորցրել է կապը Իրանի միջուկային ոլորտի ղեկավարության հետ. Բուշերի ԱԷԿ-ի  աշխատանքները դադարեցվել են
03.03.2026 | 22:23
Ֆրանսիան Rafale կործանիչներ է տեղակայել ԱՄԷ-ի երկնքում, նախատեսում է ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգեր ուղարկել Կիպրոս
03.03.2026 | 22:11
Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.03.2026 | 21:55
Հայաստանի և Վրաստանի թենիսի ֆեդերացիաների նախագահները քննարկում են ունեցել
03.03.2026 | 21:43
ԱՄԷ-ն շաբաթ օրվանից ի վեր 172 իրանական հրթիռ և 755 ԱԹՍ է խոցել, Բահրեյնը՝ 73 հրթիռ որսացել
03.03.2026 | 21:30
Իմ գործունեության պատճառով 18 տարի բանակում ծառայած հարազատ եղբորս հեռացրել են աշխատանքից․ սա 37 թիվ չէ՞, բա ի՞նչ է․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 21:27
Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը
03.03.2026 | 21:24
«Ամեն օր հրթիռակոծվում է քաղաքը, թռիչքների մասին խոսք չկա»․ ՀՀ վերադարձը՝ թանկ ու բաղձալի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 21:13
Մերձավոր Արևելքում իրադարձությունների ֆոնին՝ Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում. եվրահանձնակատար
Բոլորը

«Հայաստանի շնորհապետական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ի հետ զրույցում ներկայացրել է իր ղեկավարած ուժի հիմնական ծրագրային դրույթները՝ առանցքային համարելով լյուստրացիան, ժողովրդավարական արժեքների կապիտալիզացիան և Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելը։ Նա քննադատել է Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգը՝ պնդելով, որ այն չի ծառայում պետության ինքնիշխանության շահերին։ Հարցին, թե որոնք են իր ուժի երեք հիմնական գաղափարները, Գուրգեն Սիմոնյանը պատասխանել է.

«Առաջինը դա լյուստրացիան է։ Իսկ լյուստրացիան ո՛չ բառախաղ է, ո՛չ էլ ուտոպիական ինչ-որ նշանակություն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը գիտակցում է, որ ազատագրվող պետությունների շարքին է պատկանում, իսկ մենք ազատագրվում ենք մետրոպոլիա լինելուց, ինչ-որ մեծ իմպերիայի մաս լինելուց, դա նշանակում է, որ այլընտրանքային դատական համակարգի միջոցով քաղաքական գնահատականների շարք ես տալիս ու դուռը փակում ես անցյալի հետ, ձևավորում ես նոր իրողություն, որ նոր էջից Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան շարժընթացը շարունակի»։

Երկրորդ կետը, ըստ Սիմոնյանի,  հեղափոխության հռչակած ժողովրդավարական արժեհամակարգի համակարգայնացումն է Հայաստանի Հանրապետությունում։

Երրորդ կետը Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելն է, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ներկայացուցչությունների դուրսբերումը և ոչ շահեկան ինտեգրացիոն կառույցները լքելը։

Գուրգեն Սիմոնյանը ներկայիս քաղաքական դաշտը դիտարկում է որպես մեկ միասնական համակարգ, որից դուրս պետք է փնտրել իրական այլընտրանք։

«Կա համակարգ, որը ծնել է այդ խաղարկային ընդդիմություն, տիտղոսակիր ընդդիմությունը, և խաղարկային ընդդիմության տրամաբանությամբ գործող արտախորհրդարանական ընդդիմությունը։ Եվ ծնել է իշխանությունը՝ այն իշխանությունը, որը հիմա կա, որովհետև այդ իշխանությունը 18 թվականին շանս ուներ դուրս պրծնելու համակարգից, բայց չարեց, մնաց համակարգի տիրույթներում։ Կա այդ համակարգը և կա խոպան դաշտ, որտեղ որ նոր իրողություններ են ձևավորվում։ Եկե՛ք, ի վերջո, ազգային իմաստնություն գտնենք մեր մեջ և Հայաստանի Հանրապետությունը փրկենք։ Հարցը լուրջ է դրված»։

Անդրադառնալով իրեն «ռուսաֆոբ» անվանողներին՝ Սիմոնյանը հստակ տարանջատում է դրել։ «Հակառուսականությունը ենթադրում է նաև հակակրանք ռուս մշակույթի, ռուս ժողովրդի նկատմամբ, լեզվի, կրոնի, նրանց աշխարհընկալման դիրքավորման նկատմամբ։ Նման բան չկա, դա կեղծ տեղեկատվություն է։ Հակակրեմլյան քաղաքականությունը դեռ չի նշանակում հակառուսականություն»,- նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները 2010 թվականից ի վեր ցույց են տվել, որ նրանք Հայաստանը թիրախավորում են որպես թշնամական պետություն։

Քննադատելով այն մոտեցումը, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, Սիմոնյանը հետևյալ այլաբանությունն է բերել. «Պատկերացրեք, մի կանիստր բենզին լցնում են ինչ-որ մեկի վրա, և այդ ահաբեկիչ կողմն ասում է՝ կա՛մ ես կրակայրիչը վառում եմ ու նետում եմ քեզ վրա, կա՛մ վերցրու այս մի շիշ բենզինը նորից լցրու քո վրա ու ինքնահրկիզվիր։ Հիմա մենք ընտրում ենք ինքնահրկիզվելու տարբերա՞կը։ Դուք ընտրե՛ք պայքարի տարբերակը, որովհետև պայքարելու պարագայում ահաբեկիչը, որն ուզում է կրակայրիչը վառել և նետել ձեզ վրա, փաստ չի, որ դա կկարողանա անել, եթե դուք սկսեք պայքարել»։

Նրա համոզմամբ՝ պայքարը միայն պատերազմը չէ, այլ առաջին հերթին՝ պետականաշինությունը, տնտեսության զարգացումը, ժողովրդավարության կապիտալիզացումը, ռազմաքաղաքական դաշինքների ստեղծումը, տեխնոլոգիաների զարգացումը և կրթական բարեփոխումները։ Ըստ Սիմոնյանի, արևմուտքի ներկայությունն արդեն իսկ իրողություն է Հայաստանում, և այն տալիս է ամենակարևորը՝ ժամանակ։ «Հիմա տեսնում ենք մի բան՝ ժամանակ շահած։ Շնորհակալություն ժամանակի համար։ Հիմա ունենք շահած ժամանակ, ո՞նց ենք օգտագործում մենք այդ ժամանակը»։

Նա նաև ընդգծել է, որ պետության ինքնիշխանությունն ինքնաբերաբար չի լինում և ունի հստակ բաղադրիչներ՝ պետության ռազմավարական նշանակություն, ինստիտուցիոնալ համակարգեր, կադրային ներուժ, տեխնոլոգիաներ և կրթություն։ Սիմոնյանը կոչ է արել լրջորեն վերաբերվել պետականաշինությանը՝ նախապատրաստվելով ամենավատթարագույն սցենարներին, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել երկրի անվտանգությունն ու գոյությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան