ԱՄԷ-ից վերադարձող քաղաքացիների անձնագրային տվյալները հայտնվել էին հանրային տիրույթում

Լուրեր

27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացրել են, որ մարտի 4-ին Մասկատ-Երևան թռիչքի տոմս ունեցող քաղաքացիների համար կազմակերպվում է անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան։

Հաղորդվում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմելու է մոտավորապես 12-ից 13 ժամ։

Որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել տեղափոխման հնարավորությունից, նրանցից պահանջվում է գրանցվել Google Docs հարթակում։ Գրանցման ընթացքում քաղաքացիները լրացնում են իրենց անձնագրային տվյալները, հեռախոսահամարները։ Սրանք անձնական տվյալներ են, որոնց պաշտպանությունը պետությունը պետք է երաշխավորի, սակայն դրանք տեսանելի են բոլորի համար։

Ով է պատասխանատու քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի համար և ինչ կլինի, եթե դրանք հայտնվեն երրորդ անձանց ձեռքում․ այս հարցերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Մեր դիմելուց հետո անձնական տվյալների հավաքագրման տարբերակը փոխվել է․ այն այլևս հասանելի չէ բոլորին։ 

Անի Թամրազյան