Այսօր և վաղը ևս Օմանից դեպի Երևան թռիչքներ կլինեն

Լուրեր

27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
Բոլորը

Փետրվարի 3-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, Երևանում վայրէջք է կատարել Օմանից տարհանման առաջին չվերթը: Այս մասին Factor.am-ին հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից ՀՀ է տեղափոխել ԱՄԷ-ի տարբեր քաղաքներից Օման տեղափոխված քաղաքացիների։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից տեղեկանում ենք, որ այսօր 12:00-ին նախատեսվում է Երևան-Մասկատ չվերթ։ Ավիաընկերության կայքից տոմս գնել չստացվեց, նշվում է՝ թռիչք չկա։ Հավանաբար ինքնաթիռը կրկին մեկնում է Օման տարհանման չվերթ իրականացնելու։

Fly One Armenia-ն այսօր ևս մեկ թռիչք է նախատեսվում իրականացնել Օմանի մայրաքաղաքից։ Մասկատ-Երևան չվերթը (չվերթի համարը՝ 3F 3778) իրականացվելու է ժամը 19:40-ին։ Երևանում ինքնաթիռը վայրէջք կկատարի 03:30-ին։ Մասկատ-Երևան ևս մեկ թռիչք է նախատեսված մարտի 4-ին նույն ժամին։

Այսօրվա թռիչքի մեկ ուղղությամբ տոմսի արժեքն այս պահի դրությամբ 1150 եվրո է, մարտի 4-ի թռիչքի արժեքը՝ 900 եվրո։ Վաղը նախատեսված Երևան-Մասկատ թռիչքի տոմսը շուրջ երեք անգամ էժան է՝ 350 եվրո։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված Fly One Armenia ավիաընկերությունը երեկ հայտարարել է, որ իրականացնելու է հատուկ չվերթ` Մասկատ-Երևան երթուղով:

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Մերձավոր Արևելքի երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են արտակարգ ռեժիմով։ Քննարկումներ են ընթանում մի շարք ավիաընկերությունների՝ FlyOne, FlyDubai, Air Arabia և Qatar Airways հետ՝ հնարավոր թռիչքների կազմակերպման ուղղությամբ։

Նշվում է, որ Իրանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Օմանում, Կատարում և Լիբանանում ՀՀ դեսպանությունները շարունակում են կապի մեջ լինել քաղաքացիների հետ։

Երեկվա դրությամբ զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

Անի Թամրազյան