Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի առաջնության 9-րդ տուրի խաղում զանգվածային բախում է տեղի ունեցել «Գալաթասարայի» և «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների միջև:
Հանդիպումն անցկացվել է «Գալաթասարայի» խաղադաշտում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Եզրափակիչ սուլիչից հետո «Ֆեներբահչեի» հարձակվող Քերեմ Ակտուրկօղլուն մոտեցել է «Գալաթասարայի» պաշտպան Ռոլանդ Շալայիին և սկսել ակտիվորեն հրել նրան, ինչից հետո միջամտեել են մյուս խաղացողները: Բախման ընթացքում «Գալաթասարայի» պաշտպան Աբդուլքերիմ Բարդակչին և «Ֆեներբահչեի» խաղացող Արչի Բրաունը հայտնվել են հատակին։ Խաղացողներին բաժանել են ոստիկանները, որոնք խաղադաշտ են մտել վահաններով։
«Գալաթասարայը» 22 միավորով առաջատարն է: «Ֆեներբահչեն» ունի 16 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը:
Դավիթ Եղիազարյան

