Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ

Լուրեր

27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan (Արդարադատություն ըստ Ադրբեջանի) անգլերեն հատուկ զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ դատի կենտրոնական խորհրդի գրասենյակը։

«Նախկին պետնախարարը Բաքվի ռազմական դատարանի 2026 թ. փետրվարի 17-ի դատավճռով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Զեկույցը նախատեսված է միջազգային լսարանի համար և լրացնում է ՀԴԿԽ-ի կողմից արդեն իսկ տարածված հայերեն ժողովածուին, որն ամբողջությամբ վերահրատարակում է Տարոն Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ում լույս տեսած վերլուծական շարքը։

Զեկույցի հիմնական եզրահանգումները՝

  • Դատարանը 14 տարի է նշանակել այնպիսի հանցանքի համար, որի մեղադրանքը երբեք չի առաջադրվել։ Այդ հոդվածը չկա ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ էլ մեղավոր ճանաչման մասում։
  • Դատավճռում վկայակոչված ավելի քան 2000 դատաբժշկական եզրակացությունից ոչ մեկում Վարդանյանի անունը չկա, և ոչ մի վկա նրա որևէ արարք չի նկարագրում։
  • Քաղաքացիական անձին դատել է ռազմական դատարանը։ Միջազգային փաստաբանին մերժվել է մուտքը, իսկ շուրջ 60 նիստերից և ոչ մեկում անկախ միջազգային դիտարկում չի թույլատրվել։

«Դատավճռի հակասությունները բոլորը կարող են ստուգել։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն հիմա»․ Զեկույցի հրապարակման առթիվ նկատել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրեանը։

ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր 20 հայ պատանդներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զեկույցը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումով։