ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
Հասարակություն
27.10.2026 | 16:05
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության և պատմության ֆակուլտետների ամբիոնների վարիչները։ Այս մասին Factor.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանը։
Նրա փոխանցմամբ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ Կոմիտեն չի հայտնում։
Անի Թամրազյան

