Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար

Լուրեր

27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սերբական Վոյեվոդինայի ռադիոհեռուստաընկերությունը (RTV) ուղիղ եթերում ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ խոստովանելով, որ «շատ բաների վրա աչք է փակել» նախորդ իշխանության տարիներին։ Այս մասին հայտնել են սերբական լրատվամիջոցները, փոխանցում է Meduza-ն։

Լուրերի թողարկման ընթացքում ցուցադրվել են ընտրություններից հետո Սերբիայի բնակիչների կազմակերպած տոնակատարության կադրերը։ Այնուհետև հաղորդավար Գորան Էրորը պարզաբանել է, որ ցուցադրված կադրերը միայն այն նյութերի մի մասն են, որոնք RTV-ն նախորդ գիշեր չի ներկայացրել հեռուստադիտողներին։

«Հանրային հեռարձակողը երկար տարիներ չի կատարել իր գործառույթը։ Խնդիրները լռության են մատնվել, շատ հարցերի վրա աչք է փակվել, տեղեկատվությունը ներկայացվել է միակողմանի, իրադարձությունների լուսաբանումը եղել է ոչ քննադատական, անհրաժեշտ հարցերը չեն տրվել կամ ընդհանրապես հարցեր չեն հնչել։ Դրա համար մենք պետք է ներողություն խնդրենք հեռուստադիտողներից»,- հայտարարել է հաղորդավարը՝ ընթերցելով հայտարարությունը։

Նա հավելել է, որ որոշ աշխատակիցներ պայքարել են լրագրողների և խմբագիրների ազատ աշխատանքի հնարավորության համար, սակայն «ժամանակին չեն հասել հաղթանակի»։

«Բայց մենք կարծում ենք, որ այդ պայքարը կարևոր է շարունակել»,- նշել է հաղորդավարը։

Այս կապակցությամբ RTV-ի Առաջին հեռուստաալիքի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Նենադ Չաչիչը հրաժարական է ներկայացրել։

Հոկտեմբերի 25-ին Սերբիայում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Դրանց մասնակցում էր երկրի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը պաշտոնից հրաժարական էր տվել դրանից մեկ ամիս առաջ, սակայն հաղթանակի դեպքում հույս ուներ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ընտրությունների արդյունքներով նրա կուսակցությունը պարտվել է «Ուսանողական ցուցակ» շարժմանը, որը ձևավորվել էր 2024 թվականից սկսված բողոքի ցույցերի արդյունքում։

Նմանատիպ իրավիճակ էր նաև Հունգարիայում, որտեղ 2026 թվականի գարնանը նույնպես կառավարություն փոխվեց, և հրաժարական տվեց 16 տարի իշխանության ղեկին գտնվող Վիկտոր Օրբանը։ Դրանից հետո նոր կառավարությունը հայտարարել էր հանրային MTVA հեռուստառադիոընկերության վերակազմակերպման մասին, իսկ M1 ալիքը հեռուստադիտողներից ներողություն խնդրել ստելու և «այդ ամենն այսքան տարի անելու» համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի