Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով

Լուրեր

27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
Բոլորը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը, փոխանցում է Meduza-ն։

Հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցը «շարունակությունն էր հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած հանդիպման», որի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններ էր վարել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ նախագահ Ստուբը և վարչապետ Ստյորեն նախաձեռնությամբ են հանդես եկել՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ, պատերազմը դադարեցնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև Եվրոպայում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու հարցերը։ Ֆինլանդիայի նախագահականի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հեռախոսազրույցի նպատակն էր «նախագահ Պուտինին անմիջականորեն փոխանցել Ուկրաինայի դիրքորոշումը Աբու Դաբիում կայանալիք առաջիկա խաղաղ բանակցությունների վերաբերյալ»։

Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը կարող է հեռախոսազրույց ունենալ Ստուբի և Ստյորենի հետ։

Սա Պուտինի առաջին ուղիղ շփումն է Ուկրաինային աջակցող եվրոպական երկրների առաջնորդների հետ՝ 2025 թվականի հուլիսից ի վեր, երբ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հոկտեմբերի 20-ին Օսլոյում տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, որին մասնակցել էր նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Դրանից հետո Ուիթքոֆը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև վերադարձել Օսլո, որտեղից էլ մեկնել ԱՄՆ։ Բանակցությունների արդյունքներով կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ նոր եռակողմ հանդիպում անցկացնել։ Այն տեղի կունենա նոյեմբերի 4-ից հետո՝ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո, Աբու Դաբիում։

Խաղաղ բանակցությունների հերթական փուլի վերսկսումից հետո Եվրոպայում սկսել են փնտրել ներկայացուցիչ, որը կարող էր մասնակցել այդ բանակցություններին ԵՄ-ի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի