Հենրիխ Մխիթարյանը՝ կարիերան ավարտելու ժամկետների ու մարզիչ դառնալու հավանականության մասին

Լուրեր

27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալական «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է Միլանի Բոկոնիի համալսարանում։ Ուսանողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը պատմել է, որ դեռ մտադիր չէ ավարտել կարիերան և այս պահին իրեն չի տեսնում մարզիչի կարգավիճակում։

«Ես դեռ մտածում եմ խաղալու, այլ ոչ թե կարիերաս ավարտելու մասին։ Ես 37 տարեկան եմ։ Այդ տարիքում պետք է ավելի լավ կառավարես մարմինդ։ Այլևս 20 կամ 22 տարեկան չեմ, բայց փորձում եմ տալ առավելագույնը՝ որքան հնարավոր է երկար խաղալու և հետագայում չզղջալու համար։

Իսկ թե ինչ եմ անելու ապագայում, փորձում եմ ապրել այսօրվա օրով, հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում եմ։ Փորձում եմ հաճույքով գնալ մարզումների ու մասնակցել հանդիպումների։ Ուզում եմ առավելագույնս օգտվել ամեն պահից։ Ֆուտբոլից հետո դեռ չեմ որոշել, թե ինչ եմ անելու։ Գուցե մեկ տարի փորձեմ ոչինչ չանել ու հանգստանալ, հետո կմտածեմ, թե ինչ անել․ դա կախված է նաև այն առաջարկներից, որոնք կստանամ։

Առայժմ ինձ որպես մարզիչ չեմ տեսնում, բայց երբեք մի ասա երբեք»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Calciomercato.com-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ «Ինտերից», որի կազմում խաղում է 2022 թվականից և դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։