Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տավուշի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի նախկին գյուղապետի կողմից 2005 թվականին համայնքային մարզադահլիճը իր ղեկավարած «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին նվիրելու պայմանագիրը և վերադարձնել գույքը։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ««Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի և ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 354.2 քմ մակերեսով մարզադահլիճի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը:

Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2000-2005 թվականներին Աչաջուր համայնքի ղեկավար հանդիսացած Հ.Գ.-ն, միաժամանակ հանդիսանալով ««Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ նախագահը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով Աչաջուր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պահանջները, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Աչաջուր համայնքի Հրապարակի փողոց 4/11 հասցեում գտնվող 354.24 քմ մակերեսով մարզադահլիճը 2005 թվականի դեկտեմբերին անհատույց օտարման եղանակով փոխանցել է իր կողմից հիմնադրված և ղեկավարվող հասարակական կազմակերպությանը: Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով իր կողմից ձեռք բերված անշարժ գույքի հանցավոր ծագումը՝ նույն գույքից առանձնացված 156.9 և 160.7 քմ մակերեսով անշարժ գույքերը 2018 և 2020 թվականներին օտարել է երրորդ անձի:

Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փողերի լվացում)»: