Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ

Լուրեր

27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն Երևանում և մարզերում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 139 մթերային խանութում հայտնաբերել է 2179 շիշ կեղծ օղի, որը վաճառվել է շուկայականից ցածր գներով և կեղծ հսկիչ նշաններով։ ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ ամբողջ խմբաքանակը հանվել է շրջանառությունից։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 3-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ տարածքում շրջանառվում են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող օղիներ։

Վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր մարզերում մշակել և ձեռնարկել է ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և վաճառքի ոլորտում հանցավոր սխեմաների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։ Երևան քաղաքում և մարզերում ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ աշխատակիցները 139 մթերային խանութում հայտնաաբերել են ակնհայտ կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով, կեղծ հսկիչ նշաններով ստվերային շրջանառվող 2179 շիշ օղի և այս ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։

Արձանագրված բոլոր դեպքերով ներկայում մանրամասն վերլուծվում և ուսումնասիրվում են հավաքված ամբողջ տեղեկատվությունը։ Հայտնաբերվել են նաև միևնույն հսկիչ նշանների բազմակի օգտագործման դեպքեր։

Այս իրավախախտման բոլոր հանգամանքները, խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ։ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության մասին հատկանիշներով արդեն իսկ 24 հաղորդում Է ՊԵԿ-ից ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նկատի ունենալով, որ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը վճռական է տրամադրված` նշված հանցավոր դրսևորումներին ու դրանց կազմակերպիչներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում, ուստի հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին՝ դրոշմավորման ենթակա ապրաքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չգործել հանցավոր մեթոդներով և չխաբել սպարողներին։

Ալկոհոլային խմիչքներ վերավաճառողներին կոմիտեն կոչ է անում վերավաճառքի նպատակով չգնել և չվաճառել անհայտ ծագումով և շուկայականից էականորեն ցածր գներով ալկոհոլային խմիչքներ։ Գնումների ընթացքում մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթերը։

Կարևոր է հիշել, որ վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ գնելուց առաջ սպառողներն ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների վաճառքի գներին, E-MARK հավելվածի միջոցով սկանավորեն հսկիչ նշանները, որպեսզի համոզվեն արդյոք ապրանքը ենթակա է վաճառքի ու չգնեն անհայտ ծագում ունեցող խմիչքներ։

Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ՝ այդ թվում կեղծ, ինքնարժեքից և շուկայականից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող ամբողջ խմբաքանակները շրջանառությունից դուրս բերելու միջոցով»։