Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
Հասարակություն
27.10.2026 | 13:47
Գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին Factor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազի որոշմամբ՝ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության համար։
Դավիթ Ղազարյանի նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով շորթման համար։

