ԶՈՒ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՔԱՎ-ը զեկույց էր հրապարակել, ըստ որի, կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, 2025 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 34 զինծառայողի մահացության դեպք, որոնցից 2-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։