Դավիթ Լոքյանը պատրաստվում է աղբամաններ տեղադրել «եկեղեցական օբյեկտներում»

Լուրեր

13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
Բոլորը

Օրենքով չնախատեսված վայրում աղբ թափելու համար նվազագույն տուգանքի չափ առաջարկվում է սահմանել 16 հազար դրամը, խոշոր ձեռնարկությունների համար էլ տուգանքը պետք է կազմի 200-300 հազար դրամ։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակում ձեռնարկվող քայլերին:

«Մարդիկ պետք է հասկանան մի պարզ բան՝ չի կարելի ավտոմեքենաների պատուհաններից դատարկ շշեր շպրտել։ Մենք յուրաքանչյուր շաբաթ մաքրում ենք այդ տարածքները, բայց նորից հայտնվում են աղբի կուտակումներ: Սա գալիս է նրանից, որ մենք չենք ձևավորել դաստիարակության նորմեր դպրոցից, ընտանիքից, իհարկե, բոլորին չի վերաբերում»,- ասաց Լոքյանը:

Լոքյանն ասաց՝ երկրում աղբամանների կարiք կա և հաջորդ տարի՝ 2018 թվականին, նախարարությունը պատրաստվում է շուրջ 10 հազար աղբաման գնել։

«Դրանք տեղադրվելու են մշակութային, եկեղեցական օբյեկտներում, զբոսաշրջային վայրերում»,- հայտնեց նախարարը՝ շարունակելով. «Մենք պատրաստել ենք տասնյակի հասնող ռոլիկներ, նյութեր, յուրաքանչյուր մարզի համար պատրաստել ենք գլխարկներ՝ համապատասխան անվանումով, օրինակ մաքուր Տավուշ և այլն, նույնիսկ բաժակներ: Երբ մարդու շրջակայքում այդ կարգի զգուշացնող իր կա, ապա մարդը դառնում է ավելի զգոն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան