Միհրան Դերմենջյանը և Ռուբեն Նազարեթյանը՝ Ուկրաինայի նկատմամբ հաղթանակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
Բոլորը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Միհրան Դերմենջյանը և գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել են Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրում Ուկրաինայի հավաքականի նկատմամբ կամային հաղթանակը։

«Շատ լարված հանդիպում ստացվեց։ Հիմա չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ էմոցիաներ ունեմ։ Էմոցիաները շարունակվում են հանդերձարանում, սակայն այնտեղից դուրս միանգամից մոռանալու ենք այս խաղի մասին և պատրաստվելու ենք հաջորդ հանդիպմանը, քանի որ դեռ գործի կեսն էլ չենք արել։ Առջևում շատ ծանր հանդիպում ունենք Չեխիայի հավաքականի դեմ։

Եվրոպայում հանդես գալը երազանք է եղել ինձ համար։ Երազանքս իրականացավ, բացի այդ, 2 գոլ խփեցի, ինչի համար շատ ուրախ եմ։ Գիտեինք, որ խաղալու ենք շատ ուժեղ մրցակցի դեմ, և ամեն ինչի պատրաստ էինք։ Ուշադիր լսել էինք մարզիչների ցուցումները, և գոլ բաց թողնելուց հետո չընկճվեցինք»,- ասել է Միհրան Դերմենջյանը (տեսանյութ)։

«Շատ ուրախ եմ, որ մեր առաջին խաղում հաղթեցինք այդքան ուժեղ մրցակցի։ Հիանալի է մրցաշարը այսպես սկսելը։ Հուսով եմ՝ կշարունակենք։ Մեր նպատակն է նաև հաղթել հաջորդ երկու խաղերում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին։ Խաղից առաջ մենք խոսեցինք դրա մասին, և դա իրականացավ»,- նշել է Ռուբեն Նազարեթյանը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Միհրան Դերմենջյանի դուբլի շնորհիվ։ Դերմենջյանը նաև ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։

B խմբի մյուս խաղում Լիտվայի ու Չեխիայի հավաքականները բաժանվել էին մարտական ոչ-ոքիով՝ 3։3։

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ում հայ ֆուտզալիստները հաջորդ հանդիպումը կանցկացնեն hունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ից մրցելով Չեխիայի հավաքականի հետ։ Երրորդ տուրում hունվարի 28-ին մրցակիցը կլինի Լիտվայի հավաքականը։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը կկայանան Կաունասի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում։