Թրամփը Դավոսում հիմնել է իր կողմից ղեկավարվող Խաղաղության խորհուրդը

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է Խաղաղության խորհրդի ստեղծման մասին և կոչ արել ավելի շատ երկրների միանալ նախաձեռնությանը: Նա  ստորագրել է Խաղաղության խորհրդի հիմնադիր փաստաթուղթը, որը, քննադատների կարծիքով, խաթարում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հեղինակությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կանոնադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել, և Խաղաղության խորհուրդն այժմ պաշտոնապես հաստատված միջազգային կազմակերպություն է»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Փաստաթղթի տորագրմանը մասնակցել են 19 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Պակիստանի, Ինդոնեզիայի և Հունգարիայի ղեկավարները։ Թրամփի նախաձեռնած Խորհրդին միանալու համաձայնություն տված մի քանի երկրների ղեկավարներ, օրինակ՝ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ներկա չեն եղել։

Բացման խոսքում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կազմակերպությունը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ։ Նա նաև թվարկել է Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի արտաքին քաղաքականության կարևոր հարցերը, որոնք կլուծվեն իր նախաձեռնությամբ։ Հիմնական ոլորտներից մեկը կլինի Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ջանքերը։ Այնուամենայնիվ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Խորհուրդը չի ձգտի փոխարինել ՄԱԿ-ին գլոբալ խնդիրների լուծման գործում։

Նա հրավիրել է տասնյակ այլ համաշխարհային առաջնորդների՝ միանալ Խաղաղության խորհրդին։

«Այս Խորհուրդն ունի բոլոր ներուժը՝ դառնալու երբևէ ստեղծված ամենակարևոր մարմիններից մեկը»,- ասել է Թրամփը, որը գլխավորելու է իր իսկ հիմնադրած կազմակերպությունը։

1 միլիարդ դոլար ներդրում կատարող երկրները կարող են մշտական ​​անդամակցություն ստանալ Խորհրդում, մինչդեռ մյուսները կազմակերպությունում կլինեն սահմանափակ ժամանակով։ Վաշինգտոնի արևմտյան դաշնակիցներից քչերն են ընդունել նոր մարմնին միանալու հրավերը․ Հունգարիան դարձել է ԵՄ միակ անդամը, որը դա արել է։

Թրամփի հրավերն ընդունած երկրների թվում են Ալբանիան, Արգենտինան, Բելառուսը, Եգիպտոսը, Իսրայելը, Մարոկկոն, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վիետնամը։

Ըստ Reuters-ի՝ «շուրջ 35 երկիր» արդեն համաձայնել է միանալ Խաղաղության խորհրդին, հրավերներ են ուղարկվել մոտ 60 պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանին, Բելառուսին և Չինաստանին: Նրանցից ոմանք տատանվում են մերժել Թրամփի առաջարկը՝ վախենալով նրա հետ հարաբերությունները փչացնելուց, հաղորդում է գործակալությունը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի 16 քաղաքական գործիչների և պատվիրակների հետ զրուցելուց հետո։

«Մի քանի տարածաշրջանների պաշտոնյաներ մասնավոր զրույցներում ասել են, որ Թրամփի Խաղաղության խորհրդին միանալն ավելի շատ անհրաժեշտություն է թվում, քան ընտրություն»,- նշել է լրատվամիջոցը։

Արևմտյան մի պատվիրակ մեջբերել է «Վաշինգտոնի կողմից բարձրացված մաքսատուրքերը, Իրանը, Վենեսուելան, Գազայի հատվածը և Գրենլանդիան»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Խորհրդին նվիրաբերել սառեցված ռուսական ակտիվներից 1 միլիարդ դոլար։

Որոշ եվրոպացի առաջնորդներ մտահոգված են, որ նախագծի կանոնադրության համաձայն՝ Խաղաղության խորհրդում որոշումների կայացման լիազորությունները կկենտրոնանան Դոնալդ Թրամփի ձեռքում։ Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահը, հավանաբար, կկարողանա պահպանել նախագահի իր պաշտոնը ցմահ, քանի որ նա կարող է հրաժարական տալ միայն իր սեփական դիմումի կամ գործադիր կոմիտեի միաձայն քվեարկությամբ: Գործադիր կոմիտեի կազմում, ի թիվս այլոց, կներառվեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։

Միաժամանակ, եվրոպացի դիվանագետը անանունության պայմանով Reuters-ին ասել է, որ չնայած ԵՄ երկրները միմյանց հետ կխորհրդակցեն Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ, վերջնական որոշումը կկայացվի անհատապես՝ կախված նրանց ազգային շահերից։

Reuters-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մերժել հրավերը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հունվարի 22-ին Դավոսում ելույթ ունենալով, չի հիշատակել Խաղաղության խորհրդի մասին և նախկինում ազդարարել էր Գերմանիայի հրաժարվելը Թրամփի նախաձեռնությանը մասնակցելուց։ Շվեդիան և Նորվեգիան նույնպես հրաժարվել են միանալ  խորհրդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի