Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
Ֆուտբոլի Բրազիլի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է 2026 թ․ աշխարհի առաջնության ֆավորիտներին։
«Ֆրանսիա, Բրազիլ, Արգենտինա, Իսպանիա, Պորտուգալիա, Անգլիա… կան շատ թիմեր։ Բայց ոչ մեկը կատարյալ չէ։ Մենք կարող ենք և կմրցենք նրանց հետ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ի խմբային փուլում բրազիլացիները կմրցեն Մարոկկոյի, Շոտլանդիայի և Հայիթիի հավաքականների հետ։