ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը

Լուրեր

05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Այսօր լրանում է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սաշուր Քալաշյանի 90-ամյակը:

Սաշուր Քալաշյանը ծնվել է 1936 թ. մայիսի 20-ին Գյումրի քաղաքում: 1959 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961-1972 թթ. աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում՝ միաժամանակ 1964-1966 թթ. դասավանդելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1972-1975 թթ. աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, 1975-1994 թթ. եղել է Գյումրու գլխավոր ճարտարապետը, 1995-2000 թթ.՝ «Հայնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետն է, 2000-2010 թթ․ նույն կառույցի փոխտնօրեն, 2010 թվականից առ այսօր՝ Ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, տնօրենի խորհրդատու:

Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ նախագծվել ու կառուցվել են մի շարք կառույցներ, որոնցից նշանավոր են հատկապես Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը (1967 թ.) և թանգարանը (1995 թ.), Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագիծը՝ 1967 թ., Գյումրիում վերականգնվել են Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների շենքերը, Ձիթողցյանների տունը, կազմել է «Կումայրի» պատմամշակութային հնավայրի նախագիծը, իսկ 1988 թ.՝ նաև Գյումրի քաղաքի հատակագիծը:

Սաշուր Քալաշյանն իր երկարատև բեղուն գործունեության ընթացքում արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների և պարգևների: Նա ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է քաղաքաշինության բնագավառում, ստացել է ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985)՝ Գյումրիի պատմական միջավայրի վերականգնման և «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի ստեղծման համար, «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2005)։ Եղել է Գյումրու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի նախագծի խմբի ղեկավարը և արժանացել 1-ին մրցանակի (2005)։ Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով (2021), արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչման (2022): Նա նաև եղել է «Երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսի» դափնեկիր (1968):

ԿԳՄՍ նախարարությունը հոբելյանի առթիվ շնորհավորում է վաստակաշատ ճարտարապետին, նրան մաղթում աշխատանքային նոր ոգեշնչումներ և քաջառողջություն: