ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Եվրամիությունը դիտարկում է քաղաքական գործիչների թեկնածություններ, որոնք կարող են ներկայացնել Միությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր բանակցություններում: Այս դերի համար ամենախոստումնալից թեկնածուն Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին է, գրել է բրիտանական Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, նշում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այլ թեկնածուների թվում են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆինլանդիայի երկու նախագահներ՝ Ալեքսանդր Ստուբը և նրա նախորդը՝ Սաուլի Նիինիստյոն: Financial Times-ի տվյալներով՝ ԵՄ արտաքին գործերի նախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն Կիպրոսում՝ այս հարցը քննարկելու համար:

Աղբյուրները նաև հայտնում են, որ Ուկրաինան ու Միացյալ Նահանգներն աջակցում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին ԵՄ ներկայացուցչի մասնակցության գաղափարին: FT-ի մի քանի աղբյուրներ ընդգծել են՝ Վաշինգտոնը հասկանում է, որ Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայում ռազմական ​​գործողությունները դադարեցնելու փորձերը «չեն աշխատում»:

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան Financial Times-ին ասել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին կցանկանար, որ «Դրագիի նման մեկը» կամ «ուժեղ, գործող պետական ​​առաջնորդ» ղեկավարի ԵՄ բանակցությունները։

Իր հերթին, Անգելա Մերկելը երկուշաբթի հայտարարել է, որ իրեն չի համարում Պուտինի հետ բանակցող, և որ գործող քաղաքական գործիչները պետք է ներկայացնեն ԵՄ շահերը։

Բրյուսելի աղբյուրը Financial Times-ին հայտնել է, որ չնայած Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոն «այն քիչ եվրոպացիներից է, որը պահպանել է աշխատանքային հարաբերություններ Պուտինի հետ» Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, Կրեմլը «շատ դժգոհ է» ՆԱՏՕ-ին նրա երկրի անդամակցությունից:

«Կարծում եմ՝ դա պետք է լինի Նիդերլանդների կամ Պորտուգալիայի նման երկրներից մեկը, որոնք նույն պատմությունը չունեն, ինչ Արևելյան Եվրոպայի երկրները»,- լրատվամիջոցը մեջբերում է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի