Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված «բոթասով է եկել, բոթասով էլ հետ է գնալու» արտահայտությանը։

Քոչարյանը նշել է, որ չի ցանկանում հատուկ արձագանքել վարչապետի խոսքերին։

«Ամենամեծ պրոբլեմը գիտեք ինչ է, որ մի ապուշ հարցին պետք է սկսես ինչ-որ մեկնաբանություններ տալ»,- ասել է նա։
Երկրորդ նախագահը պատմել է նաև իր ընտանիքի սոցիալական պայմանների մասին՝ նշելով, որ մանկուց իրենց ընտանիքն ունեցել է ավտոմեքենա։

«Ես մեծացել եմ մի ընտանիքում, որը միշտ ունեցել է սեփական մեքենա։ Մենք ունեցել ենք «Մոսկվիչ», մինչև այդ՝ «Պոբեդա», հետո՝ առաջին «Ժիգուլին»»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Փաշինյանի մանկությունը «բոթասային» է եղել, ապա վարչապետը փորձում է դա «պրոյեկտել» իր վրա։

«Եթե Փաշինյանի մանկությունը ճղված բոթասային էր, ենթադրում եմ, որ ինքը այդպիսի մանկություն է ունեցել և փորձում է դա պրոյեկտել իմ վրա։ Ուղղակի աբսուրդ է»,- ասել է նա։

Քոչարյանը նաև կոչ է արել անտեսել այն հայտարարությունները, որոնք, իր գնահատմամբ, անցնում են «ապուշության տիրույթ»։
«Իմ առաջարկը և հորդորը՝ եթե այդ սահմանը անցնում է ապուշության տիրույթ, ուղղակի արհամարհեք»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։