Թրամփը հայտարարում է, որ Խաղաղության խորհուրդը կաշխատի «ՄԱԿ-ի հետ համատեղ»

Լուրեր

30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդը «հնարավորություն ունի լինելու պատմության մեջ ամենաազդեցիկ խորհուրդը», և որ այն կաշխատի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հետ «համատեղ»։ Թրամփը նշել է, որ Խաղաղության խորհրդի ձևավորումից հետո «մենք կարող ենք անել գրեթե այն, ինչ ուզում ենք»՝ հավելելով, որ ինքը նույնպես կաշխատի ՄԱԿ-ի հետ համատեղ։

Չնայած միջազգային կազմակերպության հասցեին բազմիցս հնչեցրած քննադատությանը՝ Թրամփն ասել է, որ ՄԱԿ-ում «հսկայական ներուժ» կա։ Նա նաև հավելել է, որ Խաղաղության խորհրդի և ՄԱԿ-ի ջանքերի համադրումն «աշխարհի համար շատ, շատ յուրահատուկ բան է» և «Մերձավոր Արևելքի համար ավելի պայծառ օրվա առաջին քայլը»։

Թրամփի պնդմամբ՝ կառուցն ունի «երբևէ ստեղծված ամենաազդեցիկ մարմիններից մեկը» դառնալու ներուժ, հավելելով, որ իր համար «պատիվ» է այն նախագահելը։

«Այն հիանալի է գործում։ Գրեթե յուրաքանչյուր երկիր ցանկանում է լինել դրա մի մասը»,- ասել է նա։

Գովաբանելով իր գործողությունները միջազգային ասպարեզում՝ Թրամփը հիշատակել է անցյալ ամռանը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները, որոնք, նրա խոսքով, «ոչնչացրել» են երկրի միջուկային հզորությունը։

«Իրանը ցանկանում է խոսել և կխոսի»,- հավելել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի