ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ԱՄՆ-ը և Իսրայելը ծրագրում էին Իրանում իշխանության բերել երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան կառավարության աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Այս ծրագրի մի մասը, ըստ աղբյուրների, ներառում էր Թեհրանում գտնվող այն շենքի անվտանգության աշխատակիցների վրա օդային հարված, որտեղ Ահմադինեժադը տնային կալանքի տակ էր։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածը հասցրել են պատերազմի առաջին օրը։

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շենքն ավերվել է։ Ինքը՝ Ահմադինեժադը, վիրավորվել է, որից հետո, ըստ The New York Times-ի, «հիասթափվել է ռեժիմի փոփոխության ծրագրից»։ Հարվածից հետո Ահմադինեժադը հանրությանը չի ներկայացել. նրա գտնվելու վայրն այս պահին անհայտ է։

NYT-ը նշում է, որ Ահմադինեժադի թեկնածությունը որպես Իրանի նոր առաջնորդ ակնհայտ չի թվում։ Նախագահի պաշտոնում (2005-2013թթ․) նա միջուկային ծրագրի կրքոտ կողմնակից էր և Միացյալ Նահանգների կոշտ քննադատ, նաև կոչ էր անում Իսրայելին «ջնջել քարտեզից»։ Հետագայում Ահմադինեժադը քննադատել է այաթոլլահների ռեժիմը, Իրանի կառավարությանը մեղադրել կոռուպցիայի մեջ։ Նրան երեք անգամ արգելվել է առաջադրվել նախագահի պաշտոնում՝ 2017, 2021 և 2024 թվականներին, նրա համախոհները բանտարկվել են։

Արևմուտքի հետ Ահմադինեժադի բացահայտ կապերի մասին տեղեկություններ չկան: NYT-ն ընդգծում է՝ անհայտ է, թե ինչը կարող էր նրան համոզել մասնակցել Իրանում ռեժիմի փոփոխության ԱՄՆ-Իսրայել ծրագրին։

The New York Times-ը գրում է, որ Դոնալդ Թրամփը, հավանաբար, ոգեշնչվել է այն փաստով, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից և երկրից հեռացումից հետո նրա իրավահաջորդ Դելսի Ռոդրիգեսը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄՆ-ի հետ։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրը օդային հարվածների հետևանքով զոհվեցին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել է  նոր գերագույն առաջնորդ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ծանր վիրավորվել էր հարվածի ժամանակ։

Ապրիլի կեսերին Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Մոջթաբա Խամենեին դեռևս ապաքինվում է վնասվածքներից, բայց մասնակցում է կարևոր հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի