Իսպանիայում ևս մեկ երկաթուղային վթար է տեղի ունեցել. զոհվել է մեքենավարը, շուրջ 40 մարդ վիրավորվել 

Լուրեր

20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «Մուկ տշելու» ակցիան. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդություն
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
Բոլորը

Հունվարի 20-ի երեկոյան Կատալոնիայում ռելսերից դուրս է եկել Rodalies-ի մերձքաղաքային գնացքը, որը երթևեկում էր Սանտ Սադուրնի դ’Անոյա և Ժելիդա կայարանների միջև (Բարսելոնայից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորության վրա), գրում է Meduza-ն:

Իսպանական El Pais և RTVE լրատվամիջոցները գրում են, որ գնացքը բախվել է ռելսերի վրա փլուզված հենապատին, որը, ըստ երևույթին, առաջացել է վերջին օրերին տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով:

Մեքենավարը մահացել է բախման հետևանքով։ Եվս 37 մարդ վիրավորվել է, որոնցից հինգը ծանր վնասվածքներ են ստացել, վեցը՝ միջին ծանրության, իսկ 26-ը՝ թեթև։ Վիրավորների մեծ մասը եղել է առաջին վագոնում, հաղորդում է El Pais-ը։

Կատալոնիայում երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է և չի վերսկսվի՝ մինչև «ենթակառուցվածքների ստուգման աշխատանքների ավարտը»։

Սա Իսպանիայում վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած երկրորդ երկաթուղային վթարն է։ Հունվարի 18-ին երկրի հարավում տեղի էր ունեցել վերջին 13 տարվա ամենածանր երկաթուղային վթարը. Կորդոբա նահանգում Մալագայից Մադրիդ մեկնող գնացքը դուրս էր  եկել  գծերից և բախվել Մադրիդից Ուելվա մեկնող հանդիպակաց գնացքին։ 39 մարդ զոհվել է, առնվազն 152-ը՝ վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի