Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Մոսկվայում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 13:46-ին։ Միաժամանակ, ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի մեքենան դուրս է եկել «Վնուկովո» օդանավակայանից, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Գործակալության աղբյուրները, որոնք ծանոթ են ԱՄՆ հատուկ բանագնացի այցի օրակարգին, հայտնել էին, որ Դմիտրիևը և Ուիթկոֆը կհանդիպեն Մոսկվայում երեքշաբթի։

Առաջին անգամ Ուիթքոֆին ուղեկցում է Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ CNN-ը, աղբյուրներին հղում անելով, նշում է, որ Թրամփն իր փեսային տեսնում է որպես հավանական գործարք կնքողի։

Reuters-ի լուսանկարիչը Կրեմլի մոտ լուսանկարել է ավտոշարասյուն, որը, ենթադրաբար, տեղափոխում է Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Ուիթկոֆին և Քուշներին: Նմանատիպ մեքենաներ նախկինում տեսել էին «Վնուկովո» օդանավակայանի մոտ, որտեղ վայրէջք էր կատարել Ուիթկոֆի ինքնաթիռը։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պաշտոնապես հաստատել է, որ Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա Կրեմլում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի