Ներդնում ենք Էլեկտրոնային ծանուցումների ամբողջական և փուլային նոր համակարգ․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
Բոլորը

Կառավարությունն առաջարկում է ներդնել ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցումների նոր համակարգ։ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանոցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամաբ ընդունելու հարցը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Ազգային ժողովում։

«Մենք մեր երկրում ունենք այնպիսի իրավիճակ, երբ պետություն քաղաքացի հարաբերություններում, որոշ դեպքերում նաև քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում, անձինք չեն կարողանում ծանուցվել պատշաճ և չեն կարողանում իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, քանի որ մեր երկրում ներկա պահին չի գործում ինտերնետային ծանուցումների համակարգը։ Նախագծերի փաթեթը միտված է այս խնդիրը լուծելուն»,- ասաց Գալյանը։

Ըստ նախարարի՝ նախագծով ստեղծվում է ամբողջական և փուլային մեխանիզմ, որը կապահովի, որ յուրաքանչյուր անձ համարվի պատշաճ ծանուցված՝ անկախ այն հանգամանքից՝ ծանուցումը փաստացի ստացե՞լ է, թե՞ ոչ։

«Ֆիզիկական անձանց համար գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ մուտք կիրականացվի խիստ նույնականացման միջոցով։ Եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Եթե երեք օրվա ընթացքում մուտք չկատարի, ծանուցումը ավտոմատ կերպով կհասցվի հիբրիդային փոստով՝ անձի հաշվառման հասցեով։ Եթե դա ևս չհասցվի կամ անձը հրաժարվի ստանալ նամակը, ծանուցումը կհրապարակվի azdarar.am կայքում, և տեղադրվելուց յոթ օր անց անձը համարվելու է պատշաճ ծանուցված»,- նշեց Սրբուհի Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։