Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ):
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննիսյանը հանդես եկավ B խմում և գրանցեց երկամարտի 360 կգ (165+195) արդյունք: Պոկում ու հրում վարժություններում հայ ծանրորդը կատարեց մեկական հաջող մոտեցում:
B և C խմբերի պայքարի ավարտից հետո Դավիթ Հովհաննիսյանը 9-րդն է: A խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:
ԱԱ-ում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում, Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) զբաղեցրել էր 18-րդ տեղը, Ռաֆիկ Հարությունյանը (85 կգ) 22-րդն էր, Մարտին Պողոսյանը (85 կգ) 23-րդն էր, իսկ Գոռ Սահակյանը (75 կգ) վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չէր եկել։
Դավիթ Եղիազարյան

