Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել

Լուրեր

04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Բոլորը

Դեմոկրատները տոնում են ԱՄՆ միջանկյալ ընտրություններում տարած հաղթանակը, որոնք պատմության մեջ կմնան նոր քաղաքական առաջնորդների առաջխաղացմամբ։ Առաջին անգամ նահանգապետի պաշտոնում ընտրվել են սևամորթ կին, բնիկ ամերիկացի կին, իսկ ԱՄՆ Սենատում՝ իր սեռական կողմնորոշման մասին բացահայտ հայտարարած քաղաքական գործիչ․ գրում է Euronews-ը։

ԱՄՆ միջանկյալ ընտրությունները նշանավորվել են դեմոկրատ թեկնածուների պատմական հաղթանակով և ցույց տվել ընտրողների անհամաձայնությունը Դոնալդ Թրամփի քաղաքականության նկատմամբ։

State Voices կազմակերպության ներկայացուցիչ Բիլ Շիբլերի կարծիքով՝ քվեարկության արդյունքները հստակ պատասխան էին հասարակությունը պառակտող քաղաքականությանը և արտացոլում էին ներառական, բազմազգ ու բազմառասայական ժողովրդավարության ձևավորումը, որտեղ քաղաքական առաջնորդների կազմն արտացոլում է հասարակության բազմազանությունը։

Ընտրությունների արդյունքում մի շարք պատմական նախադեպեր են գրանցվել ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային մակարդակներում։

Ջորջիա․ նահանգի նահանգապետի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է սևամորթ կին՝ դեմոկրատ Քիշա Լենս Բոթոմսը։ Նա հաղթել է հանրապետական Ռիկ Ջեքսոնին՝ վերջ դնելով տարածաշրջանում պահպանողականների քսանամյա գերիշխանությանը։

Նյու Հեմփշիր․ Քրիս Պապասը հաղթանակ է տարել՝ դառնալով  իր սեռական կողմնորոշման մասին բացահայտ հայտարարած ԱՄՆ Սենատի անդամ։

Նյու Մեքսիկո․ Դեբ Հաալանդը, որը նախկինում Ջո Բայդենի վարչակազմում ղեկավարել է Ներքին գործերի նախարարությունը, դարձել է նահանգապետի պաշտոնում ընտրված առաջին կինը, որը ԱՄՆ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ է։

Միչիգան․ Մահմեդական Աբդուլ Էլ-Սայեդը Սենատի ընտրություններում լայնածավալ քարոզարշավ է իրականացրել՝ այն կառուցելով առողջապահությունն ամբողջությամբ անվճար դարձնելու խոստման վրա։ Նա կդառնա Կոնգրեսի վերին պալատի պատմության մեջ առաջին մահմեդականը։

Տեխաս․ Ջինա Հինոխոսան դարձել է նահանգի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած առաջին լատինամերիկուհին։

Երկրի մասշտաբով ևս զգալի փոփոխություններ են սպասվում։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը մեծ հավանականություն ունի զբաղեցնելու խոսնակի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցրած առաջին սևամորթ քաղաքական գործիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի