Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Քաղաքականություն
04.11.2026 | 13:08
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Սիմոնյանը համակարգելու է սպորտի ոլորտը:
Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ հետագայում ծավալել է աշխատանքային գործունեությունը։ 1996 թվականից դասավանդում է ինստիտուտում. եղել է բուհի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատուն, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ, իսկ 2024-26 թվականներին հանդիսացել է նույն ինստիտուտի ռեկտորը:
1984 թվականից զբաղվել է աթլետիկա մարզաձևով, եղել է ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր է:

