Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին

Լուրեր

04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
Բոլորը

Ռուսական հարվածի հետևանքով Դնեպրում գտնվող ձեռնարկություններից մեկում երկու մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, փոխանցում է Current time-ը։

Նրա խոսքով՝ տուժածները 38 և 57 տարեկան տղամարդիկ են։ Ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։ Գանժան չի հստակեցրել, թե կոնկրետ որ ձեռնարկությունն է ենթարկվել հարձակման։

Պոլտավայում հարձակումից հետո հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկում, իսկ Օդեսայում՝ առևտրի կենտրոնում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ, չնայած օդային տագնապի կրկնվող ազդանշաններին, փրկարարներին հաջողվել է մարել Օդեսայի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը և թույլ չտալ կրակի տարածումը մեծ տարածքի վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Կիրովոգրադի մարզում հարվածների թիրախում են հայտնվել կարևոր ենթակառուցվածքների օբյեկտները։ Հրդեհներ են  բռնկվել Կրոպիվնիցկիի և Ալեքսանդրիայի շրջաններում։ Բացի այդ՝ Նովոուկրաինսկի շրջանում վնասվել է մասնավոր բնակելի տուն, իսկ Ալեքսանդրիայի շրջանում՝ գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում գտնվող վեց միավոր տեխնիկա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Կիևի մարզում գտնվող «Նալիվայկովկա» էլեկտրաենթակայանի, Ժիտոմիրի մարզում գտնվող «Չիժովկա» էլեկտրաենթակայանի, ինչպես նաև Օդեսայի մերձակայքում՝ Սև ծովում,  նավի հարվածելու մասին։

Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝լույս նոյեմբերի 4-ի գիշերը ռուսական ուժերը երկրի տարածքի վրա  արձակել են 310 ԱԹՍ․ դրանցից 272-ը հաջողվել է խոցել կամ ճնշել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի