Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Բոլորը

«Երեմյան» ընկերությունների խմբի կաթնամթերքում խախտումներ կամ շեղումներ չեն հայտնաբերվել՝ հայտարարում է ընկերությունը՝ ներկայացնելով Հայաստանում միջազգային հավատարմագրում ունեցող երկու լաբորատորիաների փորձաքննությունների արդյունքները։

Վերջին շրջանում սպառողների շրջանում առաջացած անհանգստությունը հաշվի առնելով՝ ընկերությունը տեղեկացնում է, որ կրկնակի փորձաքննության են ենթարկել թթվասերի և կաթնաշոռի նմուշները։ Հոկտեմբերի 30-ին փորձաքննության են ներկայացվել 25 տոկոս յուղայնությամբ թթվասերի և 12 տոկոս յուղայնությամբ կաթնաշոռի պահուստային նմուշները։ Արդյունքներն ամփոփվել են նոյեմբերի 3-ին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս վերջին մեկուկես տարվա ընթացքում երեք ստուգում է իրականացրել ընկերությունում, որոնց արդյունքում դարձյալ որևէ խախտում չի հայտնաբերվել՝ հայտնում է «Երեմյան» ընկերությունների խումբը։ Հոկտեմբերի 30-ին փորձաքննության են ենթարկվել նաև պահուստային նմուշները, ևս մեկ միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիայի արդյունքներն ընկերությունն ակնկալում է առաջիկա օրերին։

Արտադրության ողջ շղթայում իրականացվում են որակի վերահսկողություն, նմուշառումներ, լաբորատոր ստուգումներ և մշտադիտարկում՝ ընդգծում են ընկերության ներկայացուցիչները։ Վերահսկվում են նաև հումքի ընդունումը, տեխնոլոգիական և ջերմաստիճանային ռեժիմները, սարքավորումների աշխատանքը, պահեստավորման պայմաններն ու անձնակազմի հիգիենան։

«Երեմյան ֆարմ» ընկերության լաբորատորիայի պատասխանատու Արմեն Մկրտչյանի խոսքով՝ գործարանի կենտրոնական լաբորատորիայում ամեն օր իրականացվում են կաթի և կաթնամթերքի ֆիզիկաքիմիական փորձաքննություններ՝ հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանք։

Ընկերությունը վերահաստատել է FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատին իր համապատասխանությունը։ Սերտիֆիկացման և վերահսկողական աուդիտի գործընթացներն իրականացրել է միջազգային աուդիտորական Intertek SAI Global կազմակերպությունը։ Ընկերության հաղորդմամբ՝ աուդիտի արդյունքում ստացել է դրական գնահատական և համապատասխանության սերտիֆիկատ։

«Երեմյան» ընկերությունների խմբի արտադրությունն իրականացվում է ոչ միայն սննդամթերքի անվտանգության պետական և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի, այլև միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան