Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր

Լուրեր

04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
Բոլորը

ԱՄՆ Միչիգան նահանգում  մահմեդական Աբդուլ Էլ-Սայեդն է հաղթել Սենատի ընտրություններում։ Նա կդառնա Կոնգրեսի վերին պալատի պատմության մեջ առաջին մահմեդականը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)  իր աջակցությունն էր հայտնել Էլ-Սայեդի թեկնածությանը։ Կազմակերպությունը նշել էր, որ Միչիգանի պատմական հայկական համայնքը, որն ԱՄՆ-ի ամենահին և ամենամեծ համայնքներից մեկն է, Գարի Փիթերսի՝ սենատորական լիազորությունները վայր դնելուց հետո նոր աջակցի կարիք ունի։ Ըստ ANCA-ի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Էլ-Սայեդն անմիջական կապ էր հաստատել ինչպես հանձնախմբի, այնպես էլ Միչիգանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

ANCA-ին ուղղված իր հայտարարության մեջ  Աբդուլ Էլ-Սայեդը նշել է.

«Ինձ համար պատիվ է այս պայքարում վայելել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը։ Միչիգանի հայ համայնքը մեր մեծ նահանգի թանկարժեք ու կարևոր մասն է։

Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման հարցում անվերապահ աջակցությունը՝ շարունակվող վայրագությունների պայմաններում, միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։

Որպես Միչիգանից ընտրված ԱՄՆ հաջորդ սենատոր՝ ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքները»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի