ԻՆՉՊԵՍ ՉՍԱՌՉԵԼ ԳՈՂԹԱՆԻԿՈՒՄ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. մաս 6. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 14:03
ՌԴ-ից պարբերաբար վստահեցնում են, որ Պերմյակովը ՔԿՀ-ում պատիժ է կրում. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:54
Մենք հիմա ID քարտերի ստացման հերթերում ենք․ հնարավոր է խնդրենք ԱԺ-ին փոփոխություններ անել․ Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:51
1 դրամ աշխատավարձը ո՞րն է. Գալյանը՝ աշխատավարձերը թոշակառուներին բաժանելու հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:43
Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում է. Գալյանը՝ սիրիացի վարձկանների փոխանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:36
Էստոնիան կալանել է Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ռուսական անձնակազմով Baltic Spirit նավը
04.02.2026 | 13:30
Ինչո՞ւ պետք է լարված լինեն. Գալյանը՝ իր և Աննա Վարդապետյանի հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:24
Ֆրանսիայի ԱԺ-ն Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձև է ընդունել
04.02.2026 | 13:19
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.02.2026 | 13:19
«Քլիպերսը» Ջեյմս Հարդենին փոխանակեց «Քլիվլենդի» խաղացողի հետ
04.02.2026 | 13:16
Պատրաստ եմ հանդիպել Ֆիրդուսի բնակիչների հետ, եթե ցանկություն հայտնեն. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:07
Իսրայելն ու Ադրբեջանը արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
04.02.2026 | 13:00
Եզակի են դեպքերը, երբ կալանավորված անձը արդարացվում է. Գալյանը՝ կալանքը շատ կիրառելու պրակտիկայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:00
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 12:55
TRIPP-ը պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության և ուժեղ տնտեսություններ ստեղծելու ճանապարհին. Թրամփի բանագնաց
04.02.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալների համար ևս ավելի կդյուրացվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայոց ձորի Գողթանիկ գյուղը մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 30 կիլոմետր։  Գողթանիկը հայտնի է որպես մեղվաբուծության կենտրոն։ Մեղվապահ Խաչանուշ Գալստյանը պատմում է, որ Գողթանիկը շատ հարմար է մեղվաբուծության ու անասնապահության համար․ «Ժողովրդի համար, շատ լավ ա էստեղ։ Բնությունը լավ ա, օդը, ջուրը՝ ամենակարևորը։ Օդ շնչողը, ջուր խմողը երկար կյանք կունենա»։ Խաչանուշ Գալստյանի ընտանիքը մեղվաբուծության 20 տարվա փորձառություն ունի։

«Եղեգնաձոր քաղաքի բնակիչ եմ, եկել եմ դաչա։ Օգնում եմ մեղուների հարցով տղայիս։ Մեղվաբուծության ավարտական շրջանն է, մի 10-15 օրից կգնան ձմեռանոց։ Կքնեն մինչև գարուն, մարտի 15-ից հետո նորից էլի դուրս կգան եկամուտ բերելու համար»,- նշում է տիկին Խաչանուշը։

Մեղրի վաճառքը ընտանիքի հիմնական եկամուտն է ապահովում։ Այս տարի 15 փեթակից ստացել են շուրջ 200 կիլոգրամ մեղր։ Կլիման Գողթանիկում ցրտաշունչ է,  ձմեռը կարող է տևել 5 ամիս։ Ամռանը զով է, ինչն էլ զբոսաշրջիկներին բերում է այստեղ։ Գյուղը Գողթանիկ է անվանակոչվել Գողթն գավառի անունով, այն մինչև 1988 թվականը բնակեցված էր ադրբեջանցիներով։ Արցախյան պատերազմի տարիներին այն վերաբնակեցվեց Նախիջևանից տեղահանված հայերով։ Գյուղում մինչ օրս կանգուն է ադրբեջանական խանութը։

2017 թվականին Գողթանիկը 11 այլ համայնքների հետ ընդգրկվել է Եղեգիս խոշորացված համայնքի կազմում։ Տարեկան բյուջեն 4 միլիոն 700 հազար դրամ էր։ Խոշորացումից առաջ խնայված գումարներով նորոգել են համայնքապետարանի մի հատվածը, գնել նոր գույք։ Գյուղի մշակույթի կենտրոնը համայնքապետարանի շենքում է տեղակայված։ Գողթանիկում մշակութային կյանքի մասին լոկ հիշողություններ են մնացել։

«Ակումբը կար, ամեն ինչ կար՝ միջոցառումներ, եթե ոչ ամեն օր, օրումեջ կինոներ․․․ բեմադրություններ՝ գալիս էին գրուպաներով ելույթ ունենում։ Մթնոլորտն էնպիսին էր, որ երիտասարդներ շատ կային։ Լեփ-լեցուն էր լինում, լավ հաղորդումների, կինոների ցուցադրման ժամանակ ժողովուրդ շատ կար»,- հիշում է Գողթանիկի հնաբնակներից Գառնիկ Ադիբեկյանը։

Գողթանիկում է բնակվում 27-ամյա Արման Նազարյանը։ Նա նկարահանվում է ֆիլմերում, Կասկադյորների ազգային ֆեդերացիայի անդամ է․ «Մարդկանց ներսում էլ անբարվոք վիճակ է դեպի մշակույթը։ Թե՛ մեծերը, թե՛ փոքրերը մոռացել են ընդհանրապես մշակույթ բառը։ Հեռուստացույցով լսում են բառը, նոր հիշում, որ մի ժամանակ գնացել են կինո, թատրոն։ Մարդիկ էնքան զբաղված են, որ հացի խնդրի մասին են մտածում, ոչ թե ժամանցի վայրեր գնալու և այլնի»։

Գողթանիկի մշակույթի տունը Հայաստանի անկախությունից ի վեր չի վերանորոգվել: «Մշակույթի տունը էդ վիճակում ա եղել երկրաշարժի ժամանակ, ճաքեր ունեցավ, մինչև հիմա էդ վիճակում ա»,- ասում է Գողթանիկի վարչական ղեկավար Համբարձում Սամվելյանը։

Մշակույթի տունը ձմռան ամիսներին ծառայում է  որպես թղթախաղի  անցկացման վայր։  Գյուղացիները  վառում են վառարանը և ձմռան երկար գիշերները կարճում «Բլոտի» սեղանի շուրջ։

«Կարելի էր մի քիչ բարվոք վիճակում պահել մշակույթի տունը, թեկուզ անվճար դիտումներ ապահովելով՝ մարդկանց շահագրգռել դեպի մշակույթ։ Մշակույթի կարևորությունը իմ տեսակետից նրանում է, որ մարդիկ չեն սառչում, չեն կոպտանում, անտաշ չեն դառնում։ Այսինքն՝ մարդու մեջ միայն գոյատևելու ցանկությունը չի լինում, մշակույթը ստիպում ա մարդուն մտածել մի քիչ ավելի լայն»,- ասում է Արման Նազարյանը։

Գողթանիկը 1979թ ունեցել է 729 բնակիչ,  այսօր  գյուղում գրանցված է  203 մարդ,  որից մշապես բնակվում է 120-ը։ Մյուսները ձմռանն ընդառաջ հեռանում են։ Տարվա այս եղանակից փողոցներն արդեն դատարկ են։

Գողթանիկը  տարիներ ի վեր մշակույթի տան վերականգնման ծրագրերով դիմել է Վայոց ձորի մարզպետարան։ Կառավարությունը չի մերժել, բայց և վերանորոգում չի կատարել։ Վարչական ղեկավար Համբարձում Սամվելյանն ասում է․ «Խոստումներ եղել են, որ կվերանորոգենք, հաջորդ տարվա ծրագրում կա, տենց էլ առ այսօր ձգձգվել ա»։

Եղեգիսի խոշորացված  համայնքապետարանը ծանոթացել է Գողթանիկի մշակույթի տան վիճակին։ Գողթանիկում հույս ունեն, որ առաջիկա բյուջեով կնախատեսվի մշակույթի տան վերանորոգումը։