Վրաստանը մարել է ՌԴ-ին, Հայաստանին, Ադրբեջանին ունեցած պարտքը

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ Վրաստանը լիովին մարել է իր արտաքին պարտքը Ռուսաստանին և Փարիզի ակումբի վեց այլ վարկատու երկրներին՝ 2004 թվականի պարտքի վերակառուցման համաձայնագրի շրջանակում։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը, գրում է Ինտերֆաքսը։

Ռուսաստանից բացի՝ Վրաստանը մարվել է նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հայաստանի, Իրանի և Նիդերլանդների պարտքերը։ Օգոստոսի 1-ի դրությամբ՝ այս երկրների նկատմամբ չմարված ընդհանուր պարտքը կազմել է 7,32 միլիոն դոլար, այդ թվում՝ Ռուսաստանինը՝ 4 միլիոն դոլար։

Մարումները ներառել են 1999 թվականից առաջ վերցված 160 միլիոն դոլարի պարտք, 1999-ից մինչև 2004 թվականի մայիսը կուտակված պարտավորությունների տոկոսագումարները և 2004-2006 թվականներին մարման ենթակա պարտքերը՝ համաձայն նախկինում հաստատված ժամանակացույցի: Վերակառուցումն իրականացվել է 2004 թվականի հունիսի 1-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 1-ը, մարման ժամանակացույցով նախատեսված վճարումները նախատեսված էին 20 տարվա ընթացքում: Վերակառուցման համաձայնագիրը կնքվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Վրաստանի օգնության ծրագրի 2004 թվականի հաստատումից հետո:

Վրաստանի Ֆինանսների նախարարության համաձայն՝ վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։

2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը կազմել է 9,09 միլիարդ դոլար՝ տարեսկզբից աճելով 5,8%-ով։ Երկրի արտաքին պետական ​​պարտքի արժութային կառուցվածքում գրեթե 70%-ը եվրոյով է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի