Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է

Լուրեր

03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
Բոլորը

Արարատի մարզի դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, առանց ավագանիների համաձայնության, ձևական աճուրդներով Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սարգսյանին են օտարել ընդհանուր 5,38 հա համայնքային հողատարածքներ։

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը հոկտեմբերի 27-ին հայցն ընդունել է վարույթ և արգելել վիճարկվող հողամասերի օտարումն ու գրավադրումը։ Հայտնաբերված խախտումների առնչությամբ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Արարատի մարզի դատախազության դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթին զուգահեռ, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին (Ալիկ Սարգսյան) պատկանող՝ 5.38 հա մակերեսով հողամասերի օտարման իրավաչափությունը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Արարատի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց համայնքի ավագանու համաձայնության, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 5.38 հա ընդհանուր մակերեսով հողամասերը, ձևական աճուրդների եղանակով օտարել են Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին։

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ:

Միաժամանակ, 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ի՝ վերոնշյալ հողատարածքների աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել վերոնշյալ հողատարածքները»: