Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Ժառանգություն և ճարտարապետություն» խորագրի ներքո

Լուրեր

20.08.2026 | 14:54
Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին
20.08.2026 | 14:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին․ ընդդիմությունը նախագահ ունի միայն ԱԺ հանձնաժողովներից մեկում
20.08.2026 | 14:35
Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:30
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:25
2026-ի առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1041 վարույթ է քննվել
20.08.2026 | 14:18
Երթևեկել են մեքենայով, որը շահագործման չպետք է լիներ. Փաշինյանը` Ճամբարակում տեղի ունեցած վթարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:12
26 մլն դոլար, շուրջ 2 մլրդ ռուբլի, 2 մլն եվրո. ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն այս գումարը կանխիկ պահում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:08
Պրոբլեմ ա, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ ա եղել էս 8 տարիների ընթացքում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:00
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից 39 վագոն ցորեն է առաքվել Հայաստան
20.08.2026 | 14:00
Մի տուն Տաշիրում ու 1992-ի մի մեքենա. ինչ ունեմ` դա է. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:52
Զեկույց կհրապարակվի, որտեղ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերին պատասխան կտրվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
Բոլորը

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ «Ժառանգություն և ճարտարապետություն» խորագրով: Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության, արդեն 25-րդ տարին է՝ միանում է համաեվրոպական այս միջոցառմանը։

«Երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակու­թային միջոցառումներ, ցուցադրություններ, բանախոսություններ, արշավներ դեպի պատմամշակութային հուշարձաններ, համերգներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ և այլն»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

«Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատել է Եվրոպայի խորհուրդը 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70 հազար մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը: