Ի պատասխան Պուտինի՝ Մոսկվա հրավերի, Զելենսկին էլ նրան Կիև է հրավիրել բանակցելու

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ժամանել Կիև՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս առաջարկը արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ուրբաթ օրը, սեպտեմբերի 5-ին, ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նույն օրը՝ սեպտեմբերի 5-ին, Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ Պուտինը կրկին հայտարարել է, որ Մոսկվան համարում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու «լավագույն վայրը»։ Միևնույն ժամանակ, նա խոստացել է, որ Զելենսկիին կտրամադրվի «100%» անվտանգության երաշխիք, եթե նա գա Ռուսաստանի մայրաքաղաք։

«100% երաշխիք… Եթե ինչ-որ մեկը իսկապես ցանկանում է հանդիպել մեզ հետ, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Միևնույն ժամանակ, նա Զելենսկիի հետ այլ երկրներում հանդիպելու առաջարկները անվանել է «ավելորդ»։

«Նա (Վլադիմիր Պուտինը – խմբ.) կարող է գալ Կիև», – հակադարձել է Ուկրաինայի առաջնորդը ABC News-ին տված հարցազրույցում: «Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրը ենթարկվում է հրթիռային հարձակումների, հարձակումների ամեն օր: Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի մայրաքաղաք»: Զելենսկու խոսքով՝ Պուտինը «հասկանում է դա»:

Զրույցի ընթացքում Ուկրաինայի առաջնորդը բազմիցս կրկնել է, որ Պուտինը չի ցանկանում հանդիպել իր հետ և դադարեցնել պատերազմը Ուկրաինայում: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Պուտինը «խաղեր է խաղում Միացյալ Նահանգների հետ»:

Ավելի վաղ՝ օգոստոսի 29-ին, նմանատիպ կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ նա կոչ է արել վերսկսել Ուկրաինայում խաղաղ կարգավորման թեման՝ «հիմնվելով այն փաստի վրա, որ նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի միջև հանդիպումը ակնհայտորեն տեղի չի ունենա»:

Մինչդեռ, սեպտեմբերի 2-ին, Բեռլինում Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Սուտտերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մերցը նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ Ժնևում։

Իր հերթին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան սեպտեմբերի 3-ին X սոցիալական ցանցում գրել էր, որ այդ պահին յոթ երկիր հայտարարել է Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման վայր տրամադրելու պատրաստակամության մասին. «Ավստրիան, Սուրբ Աթոռը (Վատիկանը – խմբ.), Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք պետություններ»։ «Սրանք լուրջ առաջարկներ են, և նախագահ Զելենսկին պատրաստ է նման հանդիպման ցանկացած պահի», – ասվում է նրա գրառման մեջ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի