«Հանդիպման համար լավագույն վայրը հերոս-քաղաք Մոսկվան է»․ Պուտինը խոստացել է ապահովել Զելենսկիի անվտանգությունը

Լուրեր

16.07.2026 | 15:55
Վանաձորի նախկին համայնապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան
16.07.2026 | 15:43
Քիր Սթարմերը հրաժեշտի այցով Կիև է ժամանել
16.07.2026 | 15:31
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
16.07.2026 | 15:20
Իրանը Հորմուզը «կարմիր գիծ» է համարում և զգուշացնում տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, եթե ԱՄՆ-ն հարվածի
16.07.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը // 5 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 15:02
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով
16.07.2026 | 14:54
Հաջիևը կրկին հայտարարել է «ՀՀ-ի կողմից տարածքային պահանջներից» հրաժարվելու մասին՝ Սահմանադրության փոփոխությամբ կամ իրավական այլ մեխանիզմով
16.07.2026 | 14:46
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ում ընդերքօգտագործման խախտումներ է հայտնաբերել․ նյութերն ուղարկվել են քննության
16.07.2026 | 14:35
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
16.07.2026 | 14:24
Հանցավոր խումբը, ըստ ՔԿ-ի, 538 մլն դրամ է հափշտակել և լվացել գումարները
16.07.2026 | 14:15
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:11
Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի դեմ․ ՏԵԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:01
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16.07.2026 | 13:53
Ուկրաինայի Ռադան Սերգեյ Կորեցկիին հաստատել է վարչապետի պաշտոնում
16.07.2026 | 13:46
5 մլրդ դրամի պարգևավճար․ ինչպես է բաժանվել գումարը գերատեսչությունների միջև
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է ապահովել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի անվտանգությունը՝ եթե նա բանակցությունների համար Մոսկվա ժամանի, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք պատրաստ ենք բարձրագույն մակարդակով հանդիպման։ Ուկրաինական կողմը ցանկանում է այդ հանդիպումը և առաջարկում է այդ հանդիպումը։ Ես ասացի. պատրաստ եմ, խնդրեմ եկեք, մենք անպայման կապահովենք աշխատանքի և անվտանգության պայմաններ։ Երաշխիքը 100% է», – ասել է Պուտինը ուրբաթ օրը Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Նա նշել է, որ այլ երկրներում բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հարցը չի դիտարկվում։

«Բայց եթե մեզ ասում են՝ մենք ուզում ենք հանդիպել ձեզ հետ, բայց դուք գնացեք  ինչ-որ մի տեղ հանդիպման, ինձ թվում է՝ դա պարզապես անտեղի խնդրանք է։ Եթե նրանք ուզում են հանդիպել մեզ հետ, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս-քաղաք Մոսկվան»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ, իր կարծիքով, առանցքային հարցերի շուրջ ուկրաինական կողմի հետ համաձայնության գալը «գործնականում անհնար կլինի»։

«Նույնիսկ եթե կա քաղաքական կամք, ինչին ես կասկածում եմ, կան իրավական և տեխնիկական դժվարություններ, որոնք կապված են նրա հետ, որ տարածքների վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հաստատվի Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխան՝ հանրաքվեի միջոցով։ Հանրաքվե անցկացնելու համար ռազմական դրությունը պետք է վերացվի, այն չի կարող անցկացվել ռազմական դրության պայմաններում։ Եթե ռազմական դրությունը վերացվի, նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն անմիջապես։ Հանրաքվեի անցկացումից հետո, անկախ արդյունքներից, անհրաժեշտ է ստանալ Սահմանադրական դատարանի որոշում։ Եվ Սահմանադրական դատարանը չի գործում, քանի որ, ինչպես ես հասկանում եմ, Սահմանադրական դատարանին ներկայիս կառավարության լեգիտիմության վերաբերյալ հարցումներից հետո դատարանը խուսափել է այդ որոշումներից, և ռեժիմի ղեկավարը պարզապես հրամայել է անվտանգության ծառայությանը թույլ չտալ Սահմանադրական դատարանի նախագահին մտնել իր աշխատավայր։ Ահա թե ինչպիսի ժողովրդավարություն է այնտեղ», – ասել է  Պուտինը՝ նշելով, որ Ուկրաինայի գերագույն դատարանի նախագահը ներկայումս կալանքի տակ է կոռուպցիայի մեղադրանքով։

Հավելենք, որ Պուտինը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ չի հանդիպի Զելենսկիի հետ՝ պնդելով, որ նա «անօրինական նախագահ» է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն եղել։ Սակայն, օրենքի համաձայն, նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայում դեռևս գործող ռազմական դրության ավարտից 90 օր անց։

Բացի այդ՝ Պուտինը պնդել է, որ խաղաղության համաձայնագրերի կնքումից հետո Ուկրաինայում արևմտյան զորքերի կարիք չի լինի։

«Եթե Ուկրաինայում հայտնվեն որևէ օտարերկրյա զորքեր, հատկապես հիմա՝ ռազմական գործողությունների ժամանակ, մենք ելնում ենք այն փաստից, որ դրանք կլինեն ոչնչացման օրինական թիրախներ», – ասել է նա։

Պուտինը կրկնել է, որ մեկ երկրի անվտանգությունը չի կարող որոշվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին։ Հետևաբար, նրա խոսքով, Մոսկվան դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, բայց դեմ չէ ԵՄ-ին անդամակցությանը։

Հիշեցնենք, որ Չինաստան կատարած այցի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Զելենսկիի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում` նրան հրավիրելով ՌԴ մայրաքաղաք։

Նախօրեին էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել էր Ռուսաստանի նախագահի հրավերը։

«Կարծում եմ, որ, գիտեք, ուզում ես, որ հանդիպումը չկայանա, պետք է ինձ հրավիրել Մոսկվա։ Ռուսաստանը սկսել է խոսել հանդիպման մասին՝ դա արդեն վատ չէ։ Բայց մենք դեռ չենք տեսնում նրանց ցանկությունը՝ դադարեցնել պատերազմը», – ասել էր  Զելենսկին Փարիզում Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Էմմա Չոբանյան