Պուտինը Զելենսկիին հրավիրել է Մոսկվա՝ հանդիպման

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է, թող Մոսկվա ժամանի, և նրանց հանդիպումը տեղի կունենա։

«Դոնալդը (ԱՄՆ նախագահ Թրամփը) խնդրել է ինձ, եթե հնարավոր է՝ անցկացնել նման հանդիպում։ Ես ասացի՝ այո, հնարավոր է։ Ի վերջո, եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, նման հանդիպումը կկայանա»,- ասել է Պուտինը Չինաստան կատարած այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

Միաժամանակ, նա հավելել է, որ չգիտի՝ «արդյո՞ք այս հանդիպումներում իմաստ կա», և կրկին կասկածի տակ է դրել Զելենսկիի լեգիտիմությունը։

Նման հանդիպման գաղափարը Պուտինը նաև առաջարկել էր ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի հետ զրույցում։ Վլադիմիր Զելենսկին մերժել է այս առաջարկը։

Պուտինը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ չի հանդիպի Զելենսկիի հետ, քանի որ նա «անօրինական նախագահ» է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն եղել։ Սակայն, օրենքի համաձայն, նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայում դեռևս գործող ռազմական դրության ավարտից 90 օր անց։

Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինը և Զելենսկին կարող են հանդիպել։ Նա այս հայտարարությունն արել էր Ռուսաստանի առաջնորդի հետ Ալյասկայում գագաթնաժողովից և Զելենսկիի հետ Սպիտակ տանը հանդիպումից հետո։

Բացի այդ, Պուտինը նաև հայտարարել է, որ Ուկրաինան, ինչպես մյուս երկրները, իրավունք ունի ընտրելու իր անվտանգության համակարգը, «բայց ո՛չ Ռուսաստանի հաշվին»։

«Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր անվտանգության համակարգը։ Սա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։ Բայց սա նաև նշանակում է, որ մեկ երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության հաշվին։ Մենք միշտ դեմ ենք եղել, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք կասկածի տակ չենք դրել նրա իրավունքը՝ զբաղվելու իր տնտեսական գործունեությամբ այնպես, ինչպես ցանկանում է։ Սա ներառում է նաև ԵՄ-ին անդամակցությունը»,- ասել է Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի