Ֆիդանը չի բացառել Թուրքիայում Թրամփ-Զելենսկի-Պուտին հանդիպումը

Լուրեր

03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ուշադիր հետևում է ԲՐԻԿՍ-ի  զարգացումներին Ռիո դե Ժանեյրոյում կայացած կազմակերպության վերջին գագաթնաժողովից հետո: ԲՐԻԿՍ-ի առաջնորդների 17-րդ գագաթնաժողովից հետո թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում նա ընդգծել է Թուրքիայի բազմակողմ արտաքին քաղաքականության մոտեցումը և անդրադարձել տարածաշրջանային հիմնական խնդիրներին, այդ թվում՝ Գազային, Ուկրաինային և Իրան-Իսրայել լարվածությանը, փոխանցում է Turkiye today-ը։

Թուրքիայի ԱԳ նախարաը կրկին կոչ է արել «դադարեցնել Գազայում ցեղասպանությունը»։

«Մենք մի քանի անգամ հանդիպել ենք նրանց հետ՝ նախքան ՀԱՄԱՍ-ը կպատասխաներ։ Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք անել ամեն ինչ դիվանագիտական ​​լուծման համար, և որ կաշխատենք մեր դաշնակիցների հետ միասին։ Մեր ցանկությունն է, որ հրադադարը կյանքի կոչվի, մարդասիրական օգնությունը սկսվի որքան հնարավոր է՝ շուտ, և այս ցեղասպանությունը դադարեցվի»,- ասել է նա։

Ֆիդանը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ամենամոտ պահը Ստամբուլի բանակցությունների ժամանակ է եղել։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների երրորդ փուլին, մինչ այդ, սպասվում է Ուկրաինայի պատասխանը։ Ինչ վերաբերում է առաջնորդների հնարավոր գագաթնաժողովին, Ֆիդանը կիսվել է վերջին զարգացումներով։

«Առաջնորդների գագաթնաժողովի նորությունն այն է, որ, ի տարբերություն նախկինում եղածի, բոլորը, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որևէ խնդիր չեն տեսնում իրենց ներկայիս գործընկերների հետ հանդիպելու հարցում: Սկզբունքորեն որևէ խնդիր չկա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Պուտինի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ մեր նախագահի հովանու ներքո հանդիպում անցկացնելու հարցում»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել մեկնել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ժամանի՝ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի